Անկախ տարիքից, սեռից, կրոնական հավատամքից, բնակության վայրից և այլն, ով իրեն հայ է համարում և
հայտարարում է, թե ՂՐԻՄՆ ՈՒկրաինա է, նա փաստացի ասում է ՝ ԱՐՑԱԽԸ Ադրբեջան է:
Ի՞նչ տարբերություն, Արցախը Կավբյուրոյի որոշմամբ է տրվել Ադրբեջանին, թե՞ Ղրիմը ՍՄԿԿ Քաղբյուրոյի ու Խրուշչովի որոշմամբ՝ ՈՒկրաինային:
Կողմնորոշվե՛ք, եթե.
ա) ՌԴ-ն օկուպացրել է Ղրիմը և նրա ղեկավարը պետք է պատժվի, ուրեմն 90-ականներին էլ մենք ենք օկուպացրել Արցախը ու պետք է պատժվենք:
բ) եթե ՈՒկրաինան Ղրիմի համար ազատագրական կռիվ է
մղում, ուրեմն Ադրբեջանն արդեն ազատագրել է
Արցախը:
Սա է:
Երրորդը չկա:
Բավական է երկակի ստանդարտներով գոյություն քարշ տալը, երկու լարի վրա խաղալը...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ